▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ունեմ տանը հիվանդ մայր, որի խնամակալը ես եմ»․ հայ գերին Բաքվում խնդրում է արդարացնել իրեն

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է Ադրբեջանում պահվող հայ գերին դատավորին խնդրում իրեն արդարացնել:

«Պարոն դատավոր, ունեմ տանը հիվանդ մայր, որի խնամակալը ես եմ»,- հուզված ասում է նա:

Լրագրող Աղվան Ասոյանն այս առիթով գրել է.

«Մի տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ հայ ռազմագերին լաց լինելով խնդրում էր ադրբեջանցի դատավորին իրեն ներում շնորհել, քանի որ հիվանդ մայր ունի։ Հայաստանի նախկին ոչ մի ղեկավարի օրոք, իրենց թերություններով հանդերձ, նման բան պատկերացնել անգամ հնարավոր չէր, ոչ Լևոն Տեր-պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ, առավել ևս, Սերժ Սարգսյանի օրոք։ Էս ա նիկոլի խոստացած ապագան։

Ու հետո էլ մարդկանց մեղադրում եք, որ հիասթափվում են ու նեղանում սեփական հայրենիքից ու գնում։ Երբ պետությունը թքած ունի իրանց կյանքը վտանգած, զոհած ու գերեվարված զավակների լայնքի ու ճակատագրի վրա, երբ էսքան խնդիրների ֆոնին մեր երեսփոխանների միակ մտածելիքը իրանց ջեբի ծախսն ու իրանց արդարացիորեն քրֆողների բերանը փակելն ա, հանուն ինչի՞ էդ մարդիկ պիտի մնան էս երկրում, հանուն ինչի՞ պիտի վտանգեն իրենց երեխաների կյանքը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին