▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուորլիքը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դեկտեմբերին կազմակերպելու ուղղությամբ:

«Մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը այս ամսվա մեջ կազմակերպելու ուղղությամբ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու գաղափարը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Վերջին շրջանում գրանցված սրացման ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունն ու ցրել թյուրըմբռնումը, թե իրենք լուրջ չեն խաղաղության հասնելու բանակցություններում։ Կողմերը պետք է շարունակեն 2014 թվականին Սոչիի, Ուելսի ու Փարիզի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնության տարրերն ու 2016 թվականին ակտիվացնեն երկխոսությունը՝ այդ առաջարկների հիման վրա»,-ասված է հայտարարության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին