Այսօրվանից գործարկված Պարեկային ծառայությունը փոխարինելու է Ոստիկանության Պարեկապահակային ծառայությանը և Ճանապարհային ոստիկանությանը։
Պարեկներն ունեն նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների հագեցվածություն:
Երևանի գնդի հիմնական գործառույթներից են՝
Հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը,
Իրավախախտումների ու պատահարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքումը,
Հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող գործոնների չեզոքացումը,
Բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին աջակցելը,
Տուժողներին անհապաղ անհետաձգելի առաջին բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը,
Հետախուզվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը,
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը
Հանցագործությունների և վարչական իրավախախտումների ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանների պարզումը, դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը,
Զանգվածային միջոցառումները սպասարկող ոստիկանական և այլ ուժերին աջակցությունը,
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը,
Իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում Ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությունը։
Դիտեք նաև՝


