Թուրքական թերթերից մեկը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել փետրվարի սկզբին նախագահական նստավայրում Էրդողանի և նախկին նախագահ Գյուլի հանդիպման մասին: Այդ հանդիպումը լուրջ իրարանցում էր առաջացրել Թուրքիայի քաղաքական շրջանակներում, քանի որ երկար ժամանակ խոսվում էր Էրդողան-Գյուլ քողարկված «հակամարտության» մասին:
Ըստ այդ հրապարակման` Էրդողանը Գյուլին առաջարկել է ստնաձնել Թուրքիայի արտաքին քաղաքականության համակարգումը, ինչը մերժվել է: Հետաքրքիր է այն, որ տարածաշրջանային բարդ իրավիճակում հայտնված Թուրքիայի արտաքին քաղաքականության համակարգումը Գյուլին «վստահելով»` Էրդողանը նախ կփորձեր գոնե ընկալումների առումով որոշակի վերաձևումներ անել ու մոտեցումներ փոխել արտաքին քաղաքական ուղեգծի մեջ, իսկ արդեն իսկ խնդիրներ ի հայտ բերած ձախողումների համար լավ «քավության նոխազ» գտնել:
Ուշագրավ մանրամասներ՝ Էրդողան-Գյուլ հանդիպումից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet