Հարգելի օգտատերեր, որոշ ***-ի տղա, չարագործ համացանցային խուլիգանների ստոր գործողությունների ու անհիմն բողոքների պատճառով Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի մի քանի տեսանյութեր ջնջվել են Asekose.am-ի յութուբյան ալիքից։ Մենք առաջարկում ենք դիտել Վարդան Ղուկասյանի ելույթը՝ Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր համագումարում ու խոստանում, որ համացանցային խուլիգանները պատժվելու են։
Ուշի-ուշով հետևելու եմ Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցողին․ դատապարտյալներ, ձեր կողքին եմ․ Վարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյանը հատուկ թողարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները որոշել են լայնածավալ պայքար սկսել կրիմինալի դեմ․ «Ես դրան դեմ չեմ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ իրենք սկսել են ոչ թե թմրանյութերի, գողության դեմ պայքարելով, այլ՝ գողական բարքերի, բայց ընտրել են պայքարի սխալ ձև։ Մի քանի օր առաջ բավականին լուրջ ջարդեր են եղել «Վանաձոր» ՔԿՀ-ում։ Երեկ ևս զորքով եկել էին, որ նորից մտնեն ՔԿՀ, իմ անդրադառնալուց հետո զորքին լցրել են ավտոբուսներն ու գնացել։ Շատերը կասեն՝ այո, թող գրոհեն, պատժեն, բայց ո՞նց։ Չեմ ուզում տալ ո՛չ անձի անունը, ո՛չ բերդի, բայց, օրինակ, X անձնավորությանը որոշել էին փչացնել։ Դեպքը կանխվել է միայն իմ միջամտությունից հետո, որ եթե նման բան լինի, ես կհրապարակեմ անողին, հրաման տվողին․․․ Խելքներդ հավաքեք գլուխներդ, զերծ մնացեք բռնություններից ու խոշտանգումներից»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով, որ հետևելու է ՔԿՀ-ներում տեղի ունեցող իրադարձություններին։ «Եթե հանկարծ պետական ապարատը որոշի ձեր նկատմամբ բռնություն գործադրելով ինչ-որ նպատակներ իրականացնել, կապնվեք ինձ հետ»,- դիմելով կալանավորներին՝ ասել է նա։ |