▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսմասվարն աշխատանքից ազատվել է նախարարի՞ հրամանով

 

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի, որը հայտնի է Կրուպսկայայի անվան դպրոց, ուսմասվար, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ուսմասվարն աշխատանքից ազատվել է՝ նախարարի որդու բջջային հեռախոսը վերցնելու և հետ չվերադարձնելու համար:
Դպրոցի տնօրենը բացառեց շրջանառվող այս լուրը և հավելեց, որ դպրոցում լարված իրավիճակ չկա, դասերն ընթանում են բնականոն հունով:
Իսկ թե ուսմասվարն ինչու՞ է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, դպրոցի տնօրենին անհայտ է:
Սակայն դպրոցի աշակերտները մեզ հետ զրույցում այլ բան էին պատմում:
Մասնավորապես, որ իրենց աշխարհագրության ուսուցչուհին նախարարի որդու պայուսակը դատարկել է, վերցրել հեռախոսը և չի վերադարձրել, ինչն էլ, ըստ երեխաների, պատճառ է հանդիսացել նրան աշխատանքից ազատելու: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ իրականում  ուսմասվարի աշխատանքից ազատելու պատճառը բնապահպանության նախարարի որդին է, ով վիճաբանել է մեկ այլ աշակերտի  հետ եւ ուսմասվարն էլ երկուսին կանչել է իր մոտ եւ փորձել կարգի հրավիրել նրանց, պարզել վիճաբանության պատճառը։
Աշակերտները չեն ցանկանում, որ իրենց ուսմասվարին հեռացնեն և այդ նպատակով փորձել են բողոքի ակցիա կազմակերպել, ինչը կանխվել է դպրոցի ուսուցչական կազմի կողմից:
Երեխաները նաև հավելեցին, որ արդեն մի քանի օր է՝ նա աշխատանքի չի հաճախում:
- See more at: http://pastinfo.am/hy/node/62736#sthash.aqnUgCJK.dpuf

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի, որը հայտնի է Կրուպսկայայի անվան դպրոց, ուսմասվար, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ուսմասվարն աշխատանքից ազատվել է՝ նախարարի որդու բջջային հեռախոսը վերցնելու և հետ չվերադարձնելու համար:

Դպրոցի տնօրենը բացառեց շրջանառվող այս լուրը և հավելեց, որ դպրոցում լարված իրավիճակ չկա, դասերն ընթանում են բնականոն հունով:

Իսկ թե ուսմասվարն ինչու՞ է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, դպրոցի տնօրենին անհայտ է:

Սակայն դպրոցի աշակերտները մեզ հետ զրույցում այլ բան էին պատմում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին