▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշքի եկե՛ք...Նուրհան արքեպիկոպոսի նամակին պատախան

Երբևէ չեմ ցանկանա, որ Աստծո պատկերն ու նմանությունը կրող որևէ մարդ, առավել ևս Սուրբ Սեղանի սպասավոր հոգեպես անկում ապրի և բարոյապես հավասարվի Երուսաղեմի Հայոց Պատրիարքին, ով 28.11.2014թ. մամուլում շրջանառության դրեց մի էժանագին հոդված՝ իրեն եպիսկոպոսի աստիճան շնորհած Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին:

Չեմ ցանկանա նաև մանրամասնորեն անդրադառնալ Պատրիարքի՝ թմրամոլի բառապաշարով շարադրված բարբաջանքներին, քանի որ կարծում եմ <<կմեծանա>> և կփոխվի: << Ես մարդու փոխվելուն եմ հավատում…>>,- ասում է մի մտածող:

<<ԱՄԵՆԱՊԱՏԻՎ>> պատրիարքն, աթոռատենչության մոլուցքից խելագարված, այս կարճ ընթացքում քանիցս ապացուցել է, որ իր իմաստուն նախնիններից շատ տգետ է և Սուրբ Աթոռին անարժան, ճիշտ է մարմնով թխվածքաբլիթի է նմանվել, սակայն հոգու մեջ քաղցրություն չկա, այնպես որ անհամ է իր խոսքը և անկապ՝ մտավոր հետամնացին հարիր իր զառանցանքները:

Նուրհան Արք. Մանուկյան, Ձեր հոդվածը յուրաքանչյուր խելացի մարդու մոտ տպավորություն է առաջացնում, որ Դուք այն ստահակն եք, ով փառասիրության մոլախտից խանգարված, պատրաստ է նույնիսկ 10 արծաթով խայտառակել 1700-ամյա մեր Սուրբ Եկեղեցին:

Ուշքի եկե՛ք, խոնարհ եղեք, սա չէ Ձեր առաքելությունը, Պատրիա՛րք:

 

Աշոտ Շեկունց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին