▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղիներ են փնտրում Արգամի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար. «Հրապարակ»

«Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության մասին լուրերը նոր թափ են ստանում: Մայիսի 8-ին լրացել է նրա պաշտոնավարման 1 տարին, սակայն այդ օրն անցել է բավական անշուք: Մարզի պաշտոնյաները «լայաղ չեն արել ծանր ու մեծ գնան մարզպետին շնորհավորելու»: Կարծես բոլորի համար հստակ է, որ նա գնացող է, ուստի կարիք չկա սիրաշահել հեռացող ղեկավարին:

Փոխարենը մարզի նախկին եւ ներկա չինովնիկներն ակտիվացել եւ ուղիներ են որոնում իրենց ապագա մարզպետ, իսկ առայժմ դեռ Արտաշատի քաղաքապետի թեկնածու վարչապետի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար:

Ի դեպ, ասում են, թե մարզպետարանում ենթակա հիմնարկների ղեկավարների հետ հանդիպումներին, երբ վերջիններս բարձրաձայնում են ինչ-որ խնդիրների մասին՝ ակնկալելով, որ մարզպետը դրանք կլուծի, Ռուբիկ Աբրահամյանը նրանց հակադարձում է հետեւյալը կերպ. «Դուք թեժ գծից խոսացեք, թեժ գծից, մի հատ ձեր մասին թեժ գծի վրա չեն զանգում` շնորհակալություն հայտնում»: Փաստորեն, ըստ մարզպետի, քաղաքացիները պետք է զանգեն թեժ գծով եւ թեժ շնորհակալություններ հայտնեն մարզի պաշտոնյաներին, որ մարզպետն իմանա՝ լավ են աշխատում»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին