▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղղակի ապշել էի երթուղայինի վարորդի անմարդկային վերաբերմունքից

Այսօր ուղղակի ապշել էի վարորդի անմարդկային վերաբերմունքից.
կանգառում մի երիտասարդ տղա մոտեցավ երթուղայինի վարորդին ու ասաց.

– Ժոռ ձյա, կտանես տուն? փող չունեմ, աղոթելու էի գնացել, մաման ինձ է սպասում: Տար տուն, հենց փող ունենամ, կտամ:
– Ես քեզ լավ գիտեմ, դու վեչնի էլ փող չունես:
– Կիրակի ա, ամեն կիրակի աղոթելու եմ գնում, մոտս հիմա փող չկա….
Ընդամենը 2 կմ էր մնացել երթուղայինի «կանեց»-ին հասնելու համար, գազելի մեջ 3 հոգի էինք: Վարորդը թույլ չէր տալիս, որ այս տղան նստի, մինչեւ չասացի, որ ես կվճարեմ նրա փոխարեն:
Ու մտածում եմ, կիասադատարկ պիտի քշեր, բայց լավություն չաներ այդ տղային…թե խի մենք էսքան չարացանք…

Արման Ղարիբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին