▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղղաթիռով մեկնել էին Կապան` բերման ենթարկելու ոստիկանապետին ու մի քանի քննիչների. «Հրապարակ»

«Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների և համակարգի աշխատակիցների: Մեր տեղեկություններով, նրանց տարել են բաժին և ստուգել խմածությունը: Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության և քննչական բաժիններում խռովություններ են, երկու համակարգերի միջև ինչ-որ կոնֆլիկտ է հասունանում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, քննիչներից մեկը չի համաձայնել, որ ստուգեն՝ խմած է, թե ոչ: Նա պահանջել է, որ իր հետ որևէ գործողություն անելուց առաջ նախ զեկուցեն և թույլտվություն հարցնեն իր ղեկավարից»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին