▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ, որ զոհվածների ծնողները նայեն որդուս հայացքին ու իրենց երեխայի կարոտն առնեն

Դերասան Հովհաննես  Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բարի առավոտ եմ մաղթում, բոլորին, հատկապես զոհված զինվորների, կամավորների և այլ մարդկանց հարազատներին, սիրողներին, սպասողներին, հավատացողներին, հիացողներին, ափսոսողներին ու ծնողներին։

Բա՜րի օրն ուղղեկցի ձեզ այսօր։

Անցած տարի՝ այսօրն, ինձ համար արտասովոր ծանր ու տարօրինակ օր էր։

Ես, միաժամանակ իմացա երկու նորություն՝ որ պատերազմ է սկսվել, և որ իմ սիրելի կնոջ հետ սպասում ենք երեխայի։

Սա ամենասառը ցնցուղն էր, որ ես երբևէ ապրել եմ։

Քարացել էի։

Պապանձվել էի։

Եվ ի պատիվ արտաերկրաչափական զուգադիպությունների, հավանականությունների և տիեզերքի անկառավարելիության կայսրությանը, ծնվեց իմ որդին՝ Լուի Արամ Ազոյանը։

Ու հիմա ես ուզում եմ, որ զոհվածների ծնողները փորձեն նայել որդուս հայացքին, աչքերին, ու որսան հենց սեփական երեխաների աչքերը, հայացքը՝ այդքան հետաքրքրասեր ու գիտակ, ուրախ, հավատացող ու մտածող, մանկակեղծամիտ ու արդարամիտ, մեղավոր ու անմեղ, ծիծաղեցնող ու ծիծաղող, զարմացնող ու զարամանալի։

Ու սիրող կյանքը։ Ինչպիսին էլ, որ այն կլինի։

Ապագայի ակամա պաշտպան-զինվորը լինող։

Նույնացնեին իրենց երեխաների հետ ու կարոտն առնեին։

Դա’ կուզեի։

Համարե՜ք, թե գրել է հենց որդիս՝ Լուի Արամը։

Ավելորդ պաթոսից բողոքողները թող կապնվեն իր հետ։)

 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Շոու-բիզնես ավելին