▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին, նաև՝ Արտակ Դավթյանի որդուն, բայց...

Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԳՇ՝ արդեն նախկին պետ Արտակ Դավթյանին վերաբերող հարցին, ասաց.

«Ճգնաժամը շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ: Ես նախ ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին, նաև՝ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն: Բայց գալիս է մի գիծ, որ արտակարգ դրության և երկրի ղեկավարի շուրթերից հնչած կարգադրությունները պետք է դառնան համընդհանուր բոլորի համար: Ես ցավում եմ, բայց երկրի շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ: Առավել ևս պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան ու անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողնանք սեփական օրինակով քաջալերեն մեր հայրենակիցներին և օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը: Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտեցիալը սպառված է, ուստի հնարավոր եմ համարում հետագայում այդ ներուժի ծառայեցումը ի շահ հայ ժողովրդի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են ԱԱԾ պետը, ԳՇ պետը և Ոստիկանապետը:

Երեկ հայտնի էր դարձել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի առանձնատանը կայացել է որդու բազմամարդ հարսանիքը:

Կարդացեք նաև՝ Սեփական փորձը մեզ կօգնի որոշ օգտակար հետևություններ անել. Փաշինյան

3-րդ կուրսի ուսանողուհին թողել է 3 երեխաներին ու միացել վարակի դեմ պայքարին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին