Glancejournal.com-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ երգչուհի Սիրուշոն, ցանկացել է զուգերգով հանդես գալ ամերիկյան աշխարհահռչակ ռոք խմբի՝ Sistem of a down-ի հետ, սակայն վերջին պահին խմբի տղաները հրաժարվել են այդ մտքից:
Ըստ լուրերի, Սիրուշոյի եւ ռոք խմբի համատեղ ելույթի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ում՝ ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի միջնորդությամբ: Բանն այն է, որ Օսկանյանի մտերիմ Սալբի Ղազարյանը, որ Սիվիլնեթի հայտնի փողերի լվացման գործից հետո վերադարձավ եւ կրկին բնակվում է ԱՄՆ-ում, բավականին ջերմ հարաբերություններ ունի ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ:
Իսկ թե ով խանգարեց Սիրուշոյին բեմ բարձրանալ Թանկյանի հետ՝ նրան հակառակը համոզելով, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում