▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ ավելի դիպուկ կներկայացներ մեր օրերը, քան Նժդեհը

Ամեն անգամ, երբ կմտածեմ այդ չարաբաստ հայանունների մասին, կպատկերացնեմ այն տեսարանը, որ տեղի է ունեցած հրեական ամբոխի և Հրեաստանի փոխարքայի միջև:
Ամբոխը. - Եթե,- մատնանշելով Նազովրեցուն,- եթե ազատ արձակես
սրան, կնշանակի Կեսարի բարեկամը չես:
Պիղատոսը. - Ձեր թագավորին խաչ հանել տա՞մ:
Ամբոխը. - Մենք ուրիշ թագավոր չունենք Կեսարից զատ:
Պատմությունը: Ինչպիսի՜ խոստովանություն հրեական շրթունքներից:
Դա հանձնումն էր մի ժողովրդի ազատության ու պատմության:
Պիղատոսը հաճույքով ընդունում է այդ հաստատումը և Նազովրեցուն
հանձնում խաչելու: Նույն տխուր տեսարանը և այսօր մեզանում: Նույն
ամբոխը, դատավորը նույն: Տարբեր է միայն զոհը գերագույն:

Այսօրվանը Հիսուսը չէ, այլ` մեր Անկախության Գաղափարը: Նույն աստվածասպան ամբոխն է՝ մեր ցեղի վատասերված տականքը, որ օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչ որ ազգային է: Նա կատարում է հանձնումը մեր Ազատության ու Պատմության և շնականորեն հայտարարում.

- Մենք այլ թագավոր չունենք Կեսարից զատ: Մի սրտառուչ համերաշխություն, ստելու, դավելու, քծնելու մի չտեսնված մոլեռանդություն, համառություն և վճռականություն է տիրում մարդկորեն ընկած այդ ազգադավ արարածների շարքերում, որոնք ազգ ճանաչելու և սիրելու ո՛չ արժանիքն ունեն, ո՛չ էլ երջանկությունը, որոնք մի կտոր անսուրբ հացի և իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետ են եղել: Իրար բերան թքած կարծեք լինեն բոլորը՝ բոլոր հակամայիսքսանութականները: Մշակած ու սրբագործած մի գործելակերպ ունեն սրանք, որքան հանճարեղ, այնքան բարոյազուրկ: - Իրենց դեմ ուղղված ամեն մի հարվածը, չարամիտ վարպետությամբ` ընդունել ուղղված խորհրդային իշխանության հասցեին, այդ վերջինը ավելի ևս գրգռելու Երկրի հայության դեմ: Քննադատեցե՛ք, թքե՛ք, խարազանե՛ք այդ հոգեպես բորոտներին, և վաղը իրենց թերթերում կկարդաք, թե ձեր զայրույթի քննադատական խոսքը ուղղված է եղել Հայաստանի օրվա վարիչների հասցեին:

Ծաղրե՛ք, ծանակե՛ք, ձաղկե՛ք այդ հոգեպես խեղճ արարածներին, և վաղը իրենց փողոցային թերթուկներում պիտի տեսնեք, որ ձեր զզվանքի խոսքը հայադավ նպատակով ընդունել են իրենց տերերի և ոչ իրենց հասցեին: Փորձե՛ք որևէ տեղ այս կամ այն առթիվ բանախոսել ամենաակադեմիական նյութի մասին, այդ հայանուն վատերը, անսպասելիորեն կնետվեն առաջ, հիստերիկ ճիչեր կարձակեն, ռեկլամային աղմուկ կհանեն, խուճապ կստեղծեն, որ ժամեր անց սկսեն իրենց թղթե հարձակողականը` թզուկների արշավանքը հսկաների դեմ, որ հայհոյեն, հայհոյեն մեկ էլ, մինչև յոթերորդ քրտինքը, մինչև որ ուժասպառ կլինեն, մինչև որ Երևանը կլսի այդ շնորհունակների դոնքիշոտության մասին: Այս է, այսպիսին է մեր ցեղի տականքը, ներքին թշնամին` դրուժան, դավադիր, հակահայ գործնականում:

Վրույր Արծրունի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին