▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է Ժիրայր Սէֆիլյանի գործով բողոքը մերժած դատավորը և ինչ ունեցվածք ունի


Armlur.am-ը գրում է. Օրեր առաջ Վերաքննիչ դատարանը մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի կալանքը վերանայելու միջնորդությունը: Ըստ այդմ` նա կշարունակի մնալ կալանքի տակ: Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանի գործով դատավորը եղել է Արշակ Խաչատրյանը. իսկ ով է նա:

Սույն դատավորը 1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։ Ուսումնասիրելով նրա գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը, պարզ է դառնում, որ 2014 թվականի ընթացքում ոչ մի անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել, փոխառություն չի հանձնել, չի էլ վերցրել:

Հայտարարագրում նա ներկայացրել է նաև առկա դրամական միջոցները, որը կազմում է 8 մլն 500 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա ընթացքում վաստակել է 11 մլն դրամից ավելի գումար, որը գոյացել է աշխատանքի վարձատրություններից: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին