▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Լիլիթ Հովհաննիսյանի երգի «գողը». մեկնաբանում է երգի հեղինակը

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Լիլիթ Հովհաննիսյանի նոր` «Քեզ խաբել եմ» երգի երաժշտության հեղինակ Մաիկո Կաչկաչիշվիլին նշում է, որ խոսակցությունների առիթ դարձած երգը նա անձամբ է նվիրել երգչուհուն` ասելով, որ նույնիսկ տեղյակ էլ չէ, թե երեխաները, ովքեր կատարում են այս երգի ռուսական տարբերակը, ովքեր են: Իսկ տեսանյութի վերջում Մաիկո Կաչկաչիշվիլին իր հիացմունքն է արտահայտում Լիլիթ Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանին մեղադրում են հերթական պլագիատի համար: Asekose.am-ի հետ ունեցած զրույցում, երգչուհու ամուսինը` Վահրամ Պետրոսյանը, չցանկանալով տալ ոչ մի մեկնաբանություն, նշել է միայն, որ կայքերը չեն կարող նման տեղեկություններ տարածել, քանի դեռ հստակ չգիտեն` պլագիատ է այն, թե ոչ: Սակայն չմոռանանք ևս մեկ անգամ հիշեցնել այն փաստի մասին, որ Դանիի և Կրիստիի «Любовь сильней» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը համացանցում է հայտնվել 2013թ-ի նոյեմբերի 1-ին:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին