▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է նոյեմբերի 1-ի գիշերը թշնամու կրակի տակ Շուշիի գորգերի թանգարանի նմուշները բերել Հայաստան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել

«Արմեն Խաչատրյանն է, վարորդ։ Նա նոյեմբերի 1-ի գիշերը, մեքենայի լույսերն անջատած, որովհետև թշնամու կրակի տակ էր, Շուշիի գորգերի թանգարանի նմուշները Շուշիից տեղափոխեց Երևանի Պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ:

Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)

160 գորգ, կարպետ ու ասեղնագործություն, 30 խեցեղեն և 50 գեղանկար:

Շուշի-Աղավնո ճանապարհը ամբողջապես կրակահերթի տակ էր։

Արմենը, իհարկե, Շուշին փրկել չէր կարող, որովհետեւ, պարզվեց, Վանեցյանից, Ծառուկյանից բացի հիմա էլ Օնիկ Գասպարյանն է մեղավոր Շուշիի հանձնման համար, ով, ի դեպ, այս մի մեղադրանքին դեռ հիմնավոր չի արձագանքել, բայց Արմենը կարողացավ փրկել գոնե թանգարանի նմուշները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին