▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով փորձում է վերլուծություններ ու եզրահանգումներ հրամցնել լսարանին, առնվազն սադրիչ է

Դեռ շատ վաղ է ինչ որ համապարփակ վերլուծություններ ու եզրահանգումներ անել՝ կապված Հայրիկյանի վրա կատարված մահափորձի վերաբերյալ։ Ասեմ ավելին, ով փորձում է նման բաներ հրամցնել լսարանին, առնվազն սադրիչ է։ Միակ եզրահանգումները, որ կարելի է անել այս պահի դրությամբ, ոչ այնքան պատճառների մասին են, այլ հետևանքների։ Թվեմ դրանք.

- Դատելով իշխանության ռեակցիաից ու շփոթվածությունից, ինչպես նաև այն պարզ հանգամանքը հաշվի առնելով, որ այս պատմությունը ամենաշատը խփում է հենց իշխանության շահերին, սա իրոք արտապլանային պատահար էր, որը հաստատ ոչ ոք չէր ուզենա լիներ եթե ոչ զուտ մարդկային մղումներից ելնելով, ապա գոնե քաղաքական նպատակահարմարությունից։

- Մենք ունենք ոչ ադեկվատ ու ծայրաստիճան դեղին լրատվական դաշտ ու ես պարզապես սարսափում եմ այն մտքից, թե ինչ վնաս կարող է պատճառել այդ դաշտը լուրջ ճգնաժամային իրավիճակի դեպքում, օրինակ՝ պատերազմի։

- Մեր «ընդդիմության» մեջ հասունացել է մի շերտ, որը պետք է որակվի էքստրեմիստական ու ազգային անվտանգությանը սպառնացող, որովհետև այդ մարդկանց մոտ քաղաքական նիհիլիզմը այն աստիճան է խորացել, որ ջնջել է բարոյական ու էթիկական բոլոր սահմանները՝ թողնելով մենակ կույր ատելությունը իշխանությունների ու պետական գործող համակարգի նկատմամբ։ ըննդ որում, ադ ատելությունն այնքան խորն է ու թունավոր, որ դրա կրողների համար էլ անննկատ մնալով, այն տարածվում է բոլորի վրա, բացի իրենց փոքր ու զազրելի շրջանակի անդամներից։

Վահան Ղուկասյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին