▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով քնած է, արթուն կացեք. Ահարոն Ադիբեկյանը Գալուստ Սահակյանին ձեռնոց է նետել

Ժողովուրդ հարայ, ով քնած է արթնացեք ուր եք, Գալուստ Մտքի Տիտան Սահակյանին ձեռնոց է նետել ոչ այլ ոք, քան Ահարոն Ադիբեկյանը: Ու այն էլ ինչպիսի ձեռնոց. նույնիսկ ասում են, Քրքրիչը հիմա շոկի մեջ է Ադիբեկյանի արտահայտած վերջին մտքից, ըստ որի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով ամենից շատ վնաս կրելու են էլեկտրաէներգիա օգտագործող քաղաքացիները:

Ասենք մենք էլ նստած սպասում էինք, որ կու -աթար- սպառողները պիտի վնաս կրեին, չէ որ իրենք իրենց տները լուսավորում էին աթարով, համակարգիչ սառնարան հեռուստացույց աշխատեցնում էին աթարով: Բա: Դե գնացեք ու մտածեք էս կարգի մտքի թռիչքին առնվազն պետք է Նոբելյան մրցանակ տալ ու որպես խիստ հազվադեպ տեսակի ներկայացուցչի տեղափոխել Ծիր Կաթինի համաստեղությունից դուրս, որ ասյօրինակ բըլթ-ը դառնա համատիեզերական բնույթի: Բայց սա դեռ վերջը չէ:

Նրա խոսքով` եթե հաշվի առնենք, որ մեր բնակչության 50 տոկոսն աղքատ է, և ամեն 10-րդը սոված է քնում, ապա անգամ այդ 10 տոկոս թանկացումը զգալի գումար է դառնալու, և Կառավարության տրամադրած 1000 դրամը զգալի կօգնի նրանց: Վայ աման քոռանամ ես Ահարոն ջան, երբ էիր էս կարգի "բըլթացրել", որ էսօր "բըլթացրիր": Այ տնաշեն հազար դրամով իսկի դու հարցազրույցիդ տեղից քո տուն չես հասնի, էդ ինչ գումար է, որ մի հատ էլ օգնի: Ու էդ ոնց ես հաշվել, որ ամեն տասներորդը քնում է սոված. ռենտգեն ես արել քնած ժամանակ ստամոքսի պարունակությունը ստուգելու համար:

Ես կասեի ամեն երրորդն է էսօր թերսնված քնում հարգելիս, նույնիսկ այստեղ ես մուխլյոժ անում, իսկ աղքատ է բնակչության յոթանասուն տոկոսը: Սակայն ոնց ասում են ֆինալը դեռ առջևում է: Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, Ա. Ադիբեկյանի կարծիքով, մենք ստիպված կլինենք նմանվել գերմանացիներին, և ավելի ռացիոնալ ծախսեր կատարել, իսկ շուկան շատ դաժան ուսուցիչ է ու մենք պետք է ավելի խելացի աշակերտ դառնանք: Ինչ եք ասում, ես կասեի մենք արդեն նմանվել ենք Սվազիլենդին, Վանուատուին ու Բուրիկնա Ֆասոյին ու էսպես որ շարունակվի հաջորդ պետությունը, որին կնմանվենք Հոնդուրասին: Բա սա էլ քեզ համար ով մեծն խելոք աշակերտ` հպանցիկ աշխարհագրության դաս:

Նարեկ Գաբրիելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին