▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են ազատվում պայմանագրային զինվորական ծառայությունից

Iravaban.net-ը ներկայացնում է, թե ովքեր կարող են ազատվել պատրադիր զիվորական ծառայությունից:

 

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`

 

ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից, կամ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հաշվառելով պահեստազորում.

 

բ) այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.

 

գ) քաղաքացին` կառավարության որոշմամբ.

 

դ) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին.

 

ե) գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

 

Պահեստազորի սպաները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են միայն նշված հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» ենթակետերի հիմքերով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին