▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են ՀՀԿ-ից դեմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները երեկ Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում. անհրաժեշտ 35 պատգամավորի փոխարեն հավաքվել է 41-ի ստորագրություն: Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն հայտարարել է, թե ոչ միայն չի խանգարի, այլեւ քվեարկությամբ կօգնի ԱԺ 1/3-ի նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուին ընտրվել պատգամավոր: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՀՀԿ քաղաքական մասն, այնուամենայնիվ, դեմ է քվեարկելու Ն. Փաշինյանին: Սակայն ՀՀԿ խմբակցությունից կողմ ձայներն ապահովելու են: Կողմ են քվեարկելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Արսեն Միխայլովն ու Կնյազ Հասանովը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում նույնիսկ խոստովանել է, թե անգամ մայիսի 1-ին էր ցանկանում կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն փաստորեն զոհ է գնացել խմբակցության որոշմանը: Փաշինյանին կողմ կքվեարկեն նաեւ գեներալները, օրինակ՝ Սեյրան Սարոյանը, առաջին փուլում, հիշեցնենք, հակառակ ՀՀԿ որոշման` Փաշինյանին կողմ քվեարկեց նաեւ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը: Փաշինյանի օգտին քվեարկել են պատրաստվում նաեւ մի քանի գործարարներ, որոնք մայիսի 1-ին եւս մտադրվել էին այդպես վարվել, սակայն վերջին պահին նրանց ստիպել են հրաժարվել այդ մտադրությունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին