▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ովքեր մինչև 2018-ը սուրճը «նիսյայով» էին խմում, 18-ից հետո տներ են գնել, բիզնեսների տեր դարձել»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «12 միլիարդ դոլար պարտք ունեցող Հայաստանը նոր վարկեր է վերցնում, սերունդների վարկային բեռը ծանրացնում է, որ ոչ արդյունավետ աշխատող մեծ պաշտոնյաներին, բարձր աշխատավարձից զատ, միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանի, նրանց համար նոր ,շքեղ ավտոմեքենաներ գնի, որ պետական բյուջեի փողերով հեռավոր, էկզոտիկ երկրներ այցեր կատարեն։ Վարչապետի աթոռին բազմածն էլ էժան թատրոնով հեծանիվ քշող, հասարակ տղա է ներկայանում ուղեղի, տրամաբանության հետ խնդիր ունեցող երկոտանիներին։ Հայաստանում կոռուպցիան ոչ թե վերացել, այլ ավելացել է, հին, նախկին թալանչիներին ավելացել են թավշիստ, կապիտուլյանտ թալանչիները։ Նրանք, ովքեր մինչև 2018 թիվը սուրճը «նիսյայով» էին խմում, 18-ից հետո մի քանի տուն են գնել, բիզնեսների տեր դարձել։ Ջահել տղաներին տարան, զոհեցին, հայրենիքի տարածքները թուրքին հանձնեցին, որ իրենց համար Երևանում տներ առնեն։ Դավաճանությունը պոզով-պոչով կենդանի չէ, սա է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին