«Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի այսօրվա որոշմանը` գրել է.
«Ողջունում եմ ՍԴ-ի որոշումը, որը, որպես կեցվածք, աննախադեպ էր ՍԴ-ի կենսագրության մեջ: Բայց հիմնական որոշմանը պետք է սպասել մարտին, երբ կքննարկվի հարցն ամբաղջությամբ: Հուսանք, որ սպասվելիք որոշումը նույնպես կլինի այս որոշման տրամաբանության շրջանակներում, ինչը, կարծում եմ, պատիվ կբերի ՍԴ-ին եւ ին-չոր չափով կվերականգնի հասարակության վստահությունը այս կարեւորագույն մարմնի նկատմամբ»,-գրել է պատգամավորը: