▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը ներողություն խնդրի լրագրողից

Սեպտեմբերի 18-ին կրկին արձանագրեցինք պատգամավորի կողմից լրագրողի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի հերթական դեպքը:

Երբ Ազգային ժողովում «Ա1+»-ի լրագրող Նարինե Իրիցյանը փորձել է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանից  հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի վերջինս Վահան Մարտիրոսյանի վերաբերյալ, ով քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանից, պատգամավորը ցուցաբերելով խորհրդարանին ոչ հարիր պահվածք, վիրավորել է լրագրողին:

Ձեռը լրագրողի ուղղությամբ պարզելով` Մանվել Գրիգորյանը բացականչել է. «Դուք եք Ալիևի հետ մոտիկ, գնացեք իրանից հարցրեք»: Երբ լրագրողը գեներալին հորդորել է առանց ավելորդ որակումների պատասխանել իր հարցին, պատգամավորի հակադարձումը չի ուշացել: «Արա գնա էն կոմ, ի՞նչ ես ուզում ինձնից…»,- հրելով լրագրողի տեսախցիկը ասել է Գրիգորյանը:

Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ «Լրագրողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախաձեռնությունը խիստ դատապարտում է պատգամավոր Մանվել Գրիգորյանի պահվածքը և պահանջում է ներողություն խնդրել լրագրողից՝ որակումների և տեսախցիկը հրելու համար:
Հորդորում ենք նաև լրագրող Նարինե Իրիցյանին դիմել Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով: Նախաձեռնության կողմից առաջարկում ենք իրավական աջակցություն դիմումի կազմման և դրա հետագա ընթացքի հարցում:

«Լրագրողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախաձեռնություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին