▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենի հրաժարականը, ով պատժում է ցույցին մասնակցած ուսուցիչներին

 


Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի  աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են տնօրենի` Ռուզաննա Ազիզյանի  հրաժարականը: Պատճառն այն է, տիկին Ազիզյանը ճնշում է գործադրում իր ուսուցչական կազմի վրա, անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին:  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննեսյանը հայտարարել է , որ իր ձեռքի տակ ձայնագրություններ ունի, որտեղ դպրոցի տնօրենը 10 այլ անձանց հետ ՀՀԿ-ի համար ձայների ցուցակներ է կազմել: Հավելենք, որ այս պահին դպրոցում է նաև  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:

Տեսանյութը՝ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին