▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահպանակով սեքսը նվազեցնու՞մ է հաճույքի զգացողությունը

Պահպանակով և առանց դրա սեքսով զբաղվելը նույնպիսի հաճույք է տալիս: Հետազոտողոները որոշել են հարցումներ անցկացնել` պարզելու, թե զուգընկերների սեռական հաճույքի զգացողությունն արդյոք փոխվու՞մ է պահպանակի օգտագործումից կամ դրա բացակայությունից: Հարցումն անցկացվել է օնլայն տարբերակով: Հարցմանը մասնակցել են 18-59 տարեկան կանայք և տղամարդիկ:

Հարցման մասնակիցների մեծ մասի կարծիքով` «պաշտպանված»  սեքսը նույնքան հաճելի է, որքան և «չպաշտպանված»: Նաև պարզվել է, որ պահպանակը գործնականորեն ոչ մի կերպ չի ազդում տղամարդկանց էրեկցիայի վրա, իսկ կանայք գրեթե տարբերություն չեն զգում պահպանակով և առանց պահպանակի սեքսի միջև: Հարցումներն անցկացնող խմբի ղեկավար, բժիշկ Դեբբի Հերբենիկը հայտարարել է, որ այսպիսով «քանի որ ոչ մի տարբերություն չկա պահպանակով և առանց պահպանակի սեքսից ստացած հաճույքի միջև, հետևաբար առանց պաշտպանվելու սեռական հարաբերություն ունենալու հետևանքով առաջացող վտանգը ոչ մի կերպ արդարացված չէ»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին