▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փակ տարածությունում դիմակ չկրելու դեպքում վարչական տույժ կկիրառվի

Տեսչական մարմիններն ու ՀՀ ոստիկանությունը հայտարարություն են տարածել՝ հանրությանը զգուշացնելով փակ տարածքներում կրել դիմակներ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված, վերահսկողությունը խստացվում է: Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում:

Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին