▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փակիր փողոցը, քայլիր դեպի Բաղրամյան. Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ՈՒՂԻՂ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ «Ելք» Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախօրեին հայտարարած քաղաքացիական անհնազանդության ակցիաները սկսվել են: Այսօրվա իրենց ծրագրերի մասին Նիկոլ Փաշինյանը պատմել էլ տեսաուղերձում:

 

Ներկայացնում ենք ոստիկանության հայտարարությունն այսօրվա ակցիաների վերաբերյալ

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, 2018թ. ապրիլի 15-ին ելույթ ունենալով Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում, ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են և իրենց դրսևորման պարագայում առերևույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն:

Այդ գործողությունների որոշ մասը, բացի այն, որ էական վնաս են հասցնելու մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի, դրանից բխող այլ իրավունքներին, կազմակերպությունների բնականոն գործունեությանը, առանձին դեպքերում իրական սպառնալիք են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության համար:

Կոչ ենք անում հավաքի կազմակերպիչներին և որոշ մասնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների օրինական շահերը:

Ուղիղ միացումն՝ Ազատություն ռադիոկայանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին