▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պալաչը» իր ընկերությունները միտումնավոր է տարել սնանկացման». Իվետա Տոնոյան

«Արթուր Հարությունյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքները բացարձակ անհիմն են: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիները որևէ առնչություն չունեն նրա սնանկացման հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն` անդրադառնալով «Պալաչ» մականունով Արթուր Հարությանյանի`իր եւ Գագիկ Ծառուկյանի տարիների պատմություն ունեցող վեճը կրկին թարմացնելու քայլերին:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Ոստիկանապետի պաշտոնում յոթ տարի պաշտոնավարած Վլադիմիր Գասպարյանին դեռ մեղադրանք առաջադրված չէ։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրատվամիջոցներին փոխանցել է, գործով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանության նախկին պետը իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով խոստացել է միջամտել և օգնել Երևան – Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս Ազգային ժողովի ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը:

 

 

Ըստ Քննչական կոմիտեի, ոստիկանապետը խոստացել է ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շրջանակներում գործող և նույն երթուղին իրականացնող անվճար ավտոբուսների համար, մինչդեռ «Քինգ Դելյուքսին» աջակցել՝ անգամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում:

 

 

 

 

 

 

 

 

«Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունները կանոնավոր փոխադրումներ են իրականացրել Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով: Դրանց սեփականատերը հաղորդում է ներկայացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել այս ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ, ապա սնանկացել:

 

 

 

 

 

 

 

Արդյունքում հաղորդումը ներկայացրած սեփականատիրոջը պատկանող երկու ընկերությունները 2015 թվականին անցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին