48-ամյա հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով, որպեսզի նախագահը դադարեցնի Winter Bay նավի նավարկությունը, որն Իսլանդիայից Ճապոնիա է տեղափոխում ֆինվալ կոչվող կետերի ավելի քան 1700 տոննա միս: Ըստ Անդերսոնի՝ Պուտինը կարող է վերջ դնել հազվադեպ հանդիպող այս կետերի սպանությանը: Նամակում մասնավորապես նշվում է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես գտնում եմ, որ մենք երկուսս էլ կիսում ենք մեր սերը՝ ուղղված կենդանիներին և մեծ հարգանք ունենք բնության հանդեպ: Հենց այս պատճառով էլ ես դիմում եմ ձեզ վերացման վտանգի առջև կանգնած ֆինվալների անունից, թույլ մի տվեք, որ նավն անցնի ռուսական ծովային ուղիով»,- գրել է Պամելա Անդերսոնը: