Մոնախ անունով հայտնի Արթուր Եպիսկոպոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքն այժմ գտվում է Սյունիքի մարզում և պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից:
Դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նա պահանջեց, որ վերջինը զինի գյուղացիներին և հրաման տա իրենց՝ իրականացնել մարտական գործողություններ:
«Դրե՛ք իմ առաջ մարտական խնդիր և տվե՛ք զենք, ես ձեզնից էլ բան չեմ ուզում: Արա՛, փամփուշտ տուր մեզ, խի՞ ես ՀԱՊԿ-ին դիմում: Քո ներքին ռեսուրսն օգտագործի, մենք կարանք էդ մարտական խնդիրը լուծենք, խի՞ ես դիմում ռուսին: Ձորի Միրոյի պես փամփուշտ ենք ուզում, փող էլ չենք ուզում, մենակ փամփուշտ տուր, մենք փորձառու մարդիկ ենք. փոքր ուժերով մեծ բաներ ենք անում»,- հայտարարեց նա: