Ճանաչենք հողն իրենց արյան գնով պահած մեր հերոսներին
Արման Ղազարյանը ծնվել է 2001թ.սեպտեմբերի 22-ին Արարատի մարզ գյուղ Ուրցաձորում։ Փոքր տարիքից շատ աշխույժ ու անկեղծ էր։Արմանին բոլորը ճանաչում էին որպես բարի ,անկեղծ,հումորով տղա ։Արման Ղազարյանը մերօրյա հերոսներից է, ով ժամկետային զինծառայող էր և իր ծառայությունն անց էր կացնում Մատաղիսում։ Արմանն ընդամենը տասնինը տարեկան էր: Նա իր ծառայության ընթացքում կրտսեր սերժանտի կոչում է ստացել, ապա նշանակվել է ջոկի ավագ,Պեկկա ջոկի հրամանատար: Արմանը լուրջ հաջողություններ ուներ նաև սպորտի ոլորտում ՝ Հունահռոմեական ըմբշամարտում: Նա ունեցել է բազմաթիվ շնորհակալագրեր ու շքանշաններ որպես լավագույն մարզիկ:Արմանը Մատաղիսում հայտնի էր որպես «Բառեց Արման»։ Արմանից ծնողները շուրջ ութսունհինգ օր լուր չեն ունեցել: Նրանք իրենց զինվոր որդու հետ վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել սեպտեմբերի քսանվեցին։ Հայրիկին վերջին անգամ ասել է. «Պապ, մամային ու քուրիկին լավ կնայես»։

Ծնողները հավատով ու հույսով սպասել են, որ որդին կգա ողջ և առողջ, նրանք հուսացել են, որ իրենց զավակը նահանջած կլինի, փրկված կլինի, սակայն, Արմանը ՀԶՈՐՆԵՐԻՑ էր: Ցավոք, ծնողների հույսերը չեն արդարացել:Պարզվել է, որ Արմանը անմահացել է հենց սեպտեմբերի քսանյոթին: Մինչ զnհվելը քաջարի զինվորը կարողացել է թշնամու հետ մարտնչել 6 ժամ, միայնակ nչնչացնել շուրջ հարյուր թշնшմի՝ անառիկ պահելով իրեն վստահված դիրքը:
Տեսանյութը՝ այս հղումով


