▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարետի որոշումներն անտեսվել են. Գառնու տաճարում մարդաշատ երեկույթ էր

Երկուշաբթի, Գառնու տաճարում մարդաշատ երեկույթ է անցկացվել: Ինչպես երևում է տեսանյութում, երեկույթի մասնակիցները չեն պահպանել  պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները, պարետի որոշումներն անտեսվել են:

«Փարթիին» մասնակցել է նաև իշխանության ներկայացուցիչ՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակից Արփի Ադամյանը, ով ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ կադրեր է ցուցադրել իր էջում:

Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերերը տարակուսանք էին հայտնում  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի տարածած հայտարարության առիթով, ըստ որի Գառնու տաճարում ֆիլմի նկարահանումներ են եղել։ Օգտատերը արդարացիորեն հայտնում էին՝ նման լայնամասշտաբ նկարահանումների ժամանակ՝ ի՞նչ է վարակի ռիսկը նվազում կամ վերանու՞մ է՝ մանավանդ՝  ինչպես երևում են կադրերում, պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները փաստացի չեն պահպանվել:

Նշենք, որ հայտարարության մեջ ասվում էր․

«Հարգելի գործընկերներ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրեւ թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։

Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։

Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։

Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին