▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարգևավճար են ստացել Ավինյանի գրասենյակի 2 աշխատակից, ովքեր վիրավորվել էին Շուշիի մերձակայքում. պարզաբանում

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր գրասենյակի աշխատողներին պարգևավճար տալու մասին որոշում էր ստորագրել:

Այս առիթով փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ պարզաբանելով․

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:

Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:

Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել իր գրասենյակի աշխատակիցներին դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին