▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Մարուքյան ջան, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ, էլի. Սիսակ Գաբրիելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԿԸՀ դիմելու փաստին:

«Պարոն Մարուքյան ջան, առանց որևէ հեգնանքի եմ ասում, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ էլի ...

Եթե սա ճիշտ է, ապա առաջարկում եմ բոլորին հորդորեք ձևական դուրս գալ խմբակցությունից, կմնաք միայն Դուք, միանգամից մի 15 մանդատ կստանաք:

Եթե աշխատի, ԲՀԿ-ն էլ կարա անի, դե «Իմ քայլը» էդ դեպքում չի լինի մեծամասնություն, ստիպված 87 հոգի դուրս կգան խմբակցությունից, լրացուցիչ 87 մանդատ կստանանք:

Մոտավոր հաշվարկով՝ 261 պատգամավոր կլինենք էս սցենարով»,- գրել է Գաբրիելյանը եւ հավելել.

«261՝ առաջին փուլով, հետո էլի դուրս կգան խմբակցությունից ու, բնականաբար, Ձեր այս սցենարով էլի պետք է համալրվեն»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը: 

 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին