▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Նաիրա Զոհրաբյան... Խոսրով Հարությունյանը շփոթվեց

«Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրեն չի հետաքրքրում, թե որն է նման փոփոխություններ կատարելու մոտիվիացիան. «Նախընտրական շրջանում մասնավոր հատվածի բողոքի ակցիայից խուսափելու համա՞ր,  թե՞ Հարկային օրենսգրքի համար: Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ պիտի մասնավորը չմուծի, իսկ պետական հատվածը՝ վճարի: Պետական հատվածում մարդկանց պարտադրվել է այս համակարգը, եւ մարդիկ աշխատանքը չկորցնելու համար ստիպված համակերպվել են այդ փաստի հետ: Ուզում եմ տեղեկանալ՝ քանի՞ քաղաքացի է կամավոր միացել»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն, ի պատասխան,  նշել է, որ պետական-մասնավոր հատվածների տարբերության մասով ՍԴ որոշմամբ հստակ փաստվել է՝ պետական հատվածին սոցիալական վճարների պարտադիր համարվելը դա սոցիալական լրացուցիչ երաշխիք է համարվել: Նախարարը նաև ասել է, որ 235 անձ դիմում է գրել՝ մասնակցելու կամավոր համակարգին:

Սրանից հետո էլ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ նախարարի նշած թիվն արդեն խոսում է մարդկանց զրո վստահության մասին համակարգի նկատմամբ: 

Իր ելույթում , քննադատական նոտաներ էր դրել նաև ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, ով, մասնավորապես նշելով, որ կուտակային կենսաթոշակների  համակարգի հանդեպ վստահության առումով պետությունը որևէ քայլ չի կատարել, ասել է.  «Ես կարծում եմ՝ սա PR-ի խնդիր չի, սա քաղաքական խնդիր է, այս բարեփոխումների քաղաքական հեռանկարը հիմնականում պայմանավորված է սրանով...»: 

Այս առումով պատգամավորներ  Նաիրա Զոհրաբյանի ու Էդմոն Մարուքյանի հարցադրումները ճիշտ և դիպուկ  համարելով ու նրանց անունները շեշտելով, Խոսրով Հարությունյանը Նաիրա Զոհրաբյանին պարոն է ասել, ապա ուղղել՝ տիկին...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին