▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է. Կարեն Կարապետյան


Նիկոլ Փաշինյանի հետ մեր բանակցությունները մեր ներքին գործն են: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Լրագրողները ճշտեցին՝ 2018-ի ապրիլի 22-ին ի՞նչ եք խոսել, առաջարկե՞լ եք, որ իր հետ միասին գնաք, հարթակ բարձրանաք, բայց ինքը ձեզ պատասխանել է, որ նման բան հնարավոր է, քանի որ տպավորություն կստեղծվի, որ կուլիսային պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխելու համար: Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը ժպտաց ու ասաց. «Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, մեր ներքին պայմանավորվածությունն է»: 

Հարցին՝ արդյոք պայմանավորվածությունը խախտվե՞լ է, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։

Կարդացեք նաև՝

Այս պրոցեսը բավականին քաղաքականացված է. Կարեն Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացնելու մասին

Կարդացեք նաև՝

«Սոցիալական դիստանցիա չկա». Կարեն Կարապետյանն ԱԺ-ում` Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի նիստին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին