▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Հայրիկյանը դատի է տվել քաղաքապետարանին

«Ժողովուրդ» թերթը գրում է «ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան են դիմել Պարույր Հայրիկյանը և ևս 7 անձ ու պահանջում են, որպեսզի դատարանը Երևան քաղաքապետարանին պարտավորեցնի հողամասը նախկին վիճակին բերել:

Ենթադրվում է, որ Հայրիկյանին պատկանող հողակտորի վրա կատարվել է ոչ օրինական շինություն, և քաղաքապետարանը այն քանդել է տվել կամ պատրաստվում է քանդել, ինչն էլ ԱԻՄ նախագահը և ևս 7 անձ վիճարկում են դատարանում: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել Պարույր Հայրիկյանի հետ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին