Նախկինում պարտքով «պիվա» խմողները երկիրը հասցրել էն այն վիճակին, որ մենք դարձել ենք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար թակարդի մեջի պանիր։ Այս մասին 24News-ի հետ հարցազրույցում ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Ըստ Ծառուկյանի, Հայաստանի իշխանությունների կողմից դեպի ԵՄ ապրանքների արտահանման լոգիստիկայի սուբսիդավորումը բլեֆ է, որովհետև արտաքին առևտրի ուղղություն փոխելը ցանկացած երկրի համար տևելու է տաս տարի։


