Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին:
Այս մասին հայտնում է Նախագահականի մամլո ծառայությունը։
Հիշեցնենք, որ բացման գալա-համերգին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։