Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ այսօր` ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք:
Նա տեղեկացրեց նաև, որ Մոսկվայում մի խումբ հայեր մտել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն և նստացույց են անում:
Հիշեցնենք, որ Փաշինյանը և նրա համակիրները ՀՀ դատախազության շենքը շրջափակելուց հետո շրջափակեցին նաև Արտաքին գործերի, կրթության, մշակույթի, սփյուռքի և արդատադատության նախարարությունների շենքերը: Այնուհետև, առաջ շարժվելով, շրջափակեցին ՊԵԿ-ի շենքը, ինչպես նաև ՀՀ ՊՆ օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության գլխավոր վարչության շենքը:
Նրանք այդ շենքերի մոտ նստացույց են անում: