▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հպարտությամբ կարող է արձանագրել, որ Ֆիզուլիի օդանավակայանը կառուցվել է իր պաշտոնավարման ժամանակ». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում արագ տեմպերով և մեծ ծավալներով զարգանում է ոչ միայն ճանապարհաշինությունը, այլև՝ ավիահաղորդակցությունը։

Նիկոլ Փաշինյանը և նրա բոլոր աջակիցներն ու կողմնակիցները հպարտությամբ կարող են արձանագրել, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը կառուցվել է նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը մինի մեջլիսի կողմից հաստատվելուց մի քանի օր անց` Ադրբեջանական ավիաընկերությունների մարդատար և բեռնատար օդանավերը Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից առաջին փորձնական թռիչքներն են իրականացրել Ֆիզուլիի միջազգային օդանավակայան։

Իսկապես ապագա կա, այն մենք տեսնում ենք ամեն օր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին