▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։



«Նիկոլ Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժներին ու բոլորի համար պարզ մանիպուլյացիաներին` մամուլում ու սոցիալական ցանցերում կատարվող ամեն ինչ Միքայել Մինասյանի անվան հետ կապելով։





Դա պարզ հարգանքի բացակայություն է երբեմնի գործընկեր խմբագիրների ու լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվ ու ապրիլյան իրադարձությունների դե ֆակտո աջակից հանրության հանդեպ։



Սեփական խնդիրներն արդարացնելու համար միֆեր հորինելու կարիք չկա։

Նոր մեղքեր գործելու փոխարեն աշխատե՛ք, պարզապես աշխատե՛ք»,– գրառման մեջ նշում է Ֆարմանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին