▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կարող էր Կազանից վերադառնալ 82 դոլարով, բայց նախընտրել է 50.000 դոլարանոց չարթերը

Նիկոլ Փաշինյանը կարող էր Կազանից վերադառնալ 82 դոլարով, բայց նախընտրել է 50.000 ԱՄՆ դոլարանոց չարթերը:

Այս մասին գրում է «Մեդիապորտ» թելեգրամ-ալիքը:
«Երեկ պետական ինքնաթիռի անսարքության պատճառով Նիկոլ Փաշինյանը Կազանից Հայաստան է վերադարձել մասնավոր ինքնաթիռով, որի վարձակալության համար Հայաստանի հարկատուների միջոցներից վճարվել է շուրջ 50.000 ԱՄՆ դոլար:

«Մեդիապորտ»-ն ավիատոմսերի առցանց վաճառք իրականացնող կայքերից պարզեց, որ Փաշինյանը աստղաբաշխական գումար մսխելու փոխարեն կարող էր Հայաստան վերադառնալ «Ուրալ» ավիաընկերության՝ Կազան-Երևան այսօր իրականցված ուղիղ չվերթով, որի տոմսի արժեքը սկսվում է 82 ԱՄՆ դոլարից:

Մինչդեռ Հայաստանում որևէ անհետաձգելի գործ չունեցող Փաշինյանը նախընտրել է էլիտար հաճույքներ անել՝ իհարկե Հայատանի ժողովրդի հարկերից գոյացող բյուջեի հաշվին»,- գրում է ալիքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին