▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ. «Սասնա ծռեր»

«Սասնա ծռեր» կուսակցությունը պաշտոնապես արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կապված «Սասնա ծռերի» հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Երեկ՝ 2018 թ. նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ եւ վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ:

Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը:

Մինչ այդ՝ վերահաստատում ենք մեր աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին եւ շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես մեկուկես-երկու տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության:

Այդ համոզմունքից ելնելով, մենք առաջարկել ենք համապատասխան նախընտրական ծրագիր, որը պարունակում է նաեւ Նոր Սահմանադրություն եւ նոր Ընտրական օրենսգիրք ու Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելու առաջարկություն, որպեսզի նոր արտահերթ ընտրություններին հասնենք կազմ ու պատրաստ վիճակում եւ, զուգահեռաբար՝ լուծենք այն խնդիրները, որոնք այսօր էլ կանգնած են մեր ազգի ու պետության ճանապարհին:

Միեւնույն ժամանակ՝ մեր հավատարմությունն ենք հայտնում այն բացարձակ ճշմարտությանը, որ քաղաքական ուժերի առաքելությունը գաղափարներ եւ տեսակետներ առաջարկելն է, սակայն որոշողը ժողովուրդն է եւ ժողովուրդը կորոշի բոլորիս անելիքը:

Առիթից օգտվելով՝ հեղափոխությունը առաջնորդած ուժի, ինչպես նաեւ հեղափոխության մեջ ավանդ ունեցող եւ ժողովրդի դեմ չգործած բոլոր ուժերի ներկայացուցիչներին հորդորում ենք ձեռնպահ մնալ միմյանց հարվածելու մարտավարությունից եւ որպես միասնական նպատակ աչքի առաջ ունենալ նախկին հանցավոր ռեժիմի մաս կազմած եւ քրեական օլիգարխիայից զերծ Ազգային ժողով ձեւավորելու հրամայականը»:

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Արթիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությանը, թե այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու։

«Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ:

Ես ասում եմ բոլորիդ՝ մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որեւէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։ «Այդպիսի մի քանի դեպք եղել է, եւ այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի», - ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «Ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ եւ գործելու է իր լիարժեք ժամկետներում, եթե ՀՀ քաղաքացիները այլ բան չորոշեն»:

Կարդացեք նաև՝ Գալիս ենք կանխելու կառավարության «ափռ-ցփռ» խոսալը. «Սասնա ծռեր»

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Պեմզաշենում

 

Ինչ տեսել եք, էլ չեք տեսնելու. Նիկոլ Փաշինյանը Ուջանում զրուցել է գյուղացիների հետ

Մեռնեմ արևիդ, մեռնեմ քեզ. թալինցիները շամպայնով և աղունիկներ թռցնելով դիմավորեցին Փաշինյանին

Այ թաքուն տեղում պայմանավորվածներ ու թաքուն տեղերից այդպես էլ դուրս չեկածներ, մեզ ձեզ հետ մի՛ շփոթեք. Նիկոլ Փաշինյան

Տասնյակ միլիոնավոր դոլարներ գողացածները բանակցություններ են սկսել քննչական մարմինների հետ. Նիկոլ Փաշինյան

Դուք կարող եք հեղափոխություն անել ձեր 1 քվեի միջոցով, եթե չուզեք, այլևս չեմ լինի վարչապետ. Փաշինյանը՝ թալինցիներին

Նիկոլ Փաշինյանն արտասանում է Ավետիք Իսահակյանի «Հե՜յ ջան, Հայրենիք» բանաստեղծությունը…

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին