▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը պետությունը վերածել է անձնական վրեժխնդրության և հաշվեհարդարի գործիքի». Սեֆիլյան

Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ «վիժվածք» բնորոշումը հրապարակավ կիրառելու համար փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

http://asekose.am/filemanager/uploads/Jirayr_Sefilyann.jpg
Մուշեղ Շուշանյանի նկատմամբ համանման դեպքով մեկ ուրիշ քրեական հետապնդում ընթացքի մեջ է արդեն մի քանի ամիս։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պետությունը վերածել է անձնական վրեժխնդրության և հաշվեհարդարի գործիքի։
Քանի որ խոսքի ազատության իրավունքը հիմնարար իրավունք է և առանց դրա չի կարող լինել ժողովրդավարություն, առհասարակ ընդունելի չհամարելով հանրային խոսքում նման որակումները, ի պաշտպանություն խոսքի ազատության իրավունքի և ի համերաշխություն փաստաբան Մուշեղ Շուշանյանի երկրորդում եմ Նիկոլ Փաշինյանին տված նրա բնորոշումը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին