Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները Սարյան փողոցով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հանրահավաք: Ամբողջ երթի ընթացքում նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց, գալ հրապարակ:
«Արի՛ հրապարակ, տե՛ր կանգնիր քո երկրին, արի՛ հրապարակ և տեր կանգնիր քո հայրենիքին, արի՛ հրապարակ և տեր կանգնիր քո ազատությանը»,-կոչ էին անում երթի մասնակիցները:
Ֆրանսիայի հրապարակում, որտեղ նրանց հանդիպակաց ոստիկանության պատնեշն էր, նրանք կանգ առան:
«Բոլոր այն ընկերները, ովքեր խաչմերուկներ են փակել, այս պահին թող թողնեն իրենց վայրերը և միանալ մեզ` Ֆրանսիայի հրապարակում: Բոլորս մեկտեղվում ենք այստեղ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: