▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը ստում է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Փաշինյանը ստում է. Տեր-Պետրոսյանը Արցախն Ադրբեջանի մաս որևէ փաստաթղթով չի ընդունել։
Փաստորեն, ըստ Նիկոլի, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ուրացման ու ստախոսության վառ օրինակ։
Օձը տաքացնողին է կծում։
Այ կապիտուլյանտ, եթե Տեր-Պետրոսյանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, էլ ինչո՞ւ էր վետո դնում 1996-ի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթաժողովում։
Հ.Գ. Լիսաբոնում հայաստանյան կողմի մոտեցումներն էին.
1. ՀՀ որևէ կասկած չունի ԼՂ անկախության կամ ՀՀ-ի վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ։
2. ՀՀ ճանաչում է ԼՂ ժողովրդի քաղաքական ինքնությունը, սեփական տարածքի ամբողջականությունն ու սեփական ուժերով անվտանգությունն ապահովելու իրավունքը,
ԼՂ-ն իր կարգավիճակն ու անվտանգության մակարդակը ձեռք է բերել Ադրբեջանի նախաձեռնած ռազմական հարձակմանը դիմակայելով՝ ցուցաբերելով քաղաքական ինքնության հստակ գիտակցություն և իր ժողովրդի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու վճռականություն,
ՀՀ-ն գիտակցում է, որ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու համար հարկավոր է գտնեյ հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի մի այնպիսի բանաձև, որը նախապատվություն չի տա որևէ կողմի կենսական շահերին և հնարավոր կդարձնի բանակցությունների վերսկսումն առանց նախապայմանների»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին