«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով արդեն տևական ժամանակ է, ինչ հետաձգում է ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումը: Դեռ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորները սպասում էին Նիկոլ Փաշինյանին, որ գնա ԱԺ և փակ հանդիպման ժամանակ վերջապես տա իրենց հուզող հարցերի պատասխանները: Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորներն անգամ դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որ վերջինս կազմակերպի հանդիպումը. նա էլ իր հերթին է ասել, որ վարչապետը զբաղված է, բայց վստահեցրել է՝ առաջիկայում կգա հանդիպման: Հավանաբար, արդյունքները Փաշինյանի համար ևս գոհացուցիչ չեն եղել ու չգիտի՝ ինչ ներկայացնի պատգամավորներին, այդ պատճառով էլ խուսափում է հանդիպումներից»: |
Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին
![515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի](http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-1/chanaparhayin_vostikanutyun.jpg)
ավելին
![Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում](http://asekose.am/upload/news/admin/2012/12/50d44507d753f_medium.jpg)
ավելին
![Փաշինյանը 2014-ից «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է զոքանչի անունով](http://asekose.am/filemanager/uploads/2023/12/week-2/annahakobyan.jpg)
ավելին
![Իրենց հետ տարել էին միանգամից 2 լուսանկարչի եւ 2 օպերատորի](http://asekose.am/filemanager/uploads/2023/03/week-3/annanikol.jpg)
ավելին
![Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել](http://asekose.am/upload/news/admin/2016/10/58121e174d60d_medium.jpg)
ավելին
![Փաշինյանն իրեն կողմնակից «սփյո՞ւռք» է ստեղծում](http://asekose.am/filemanager/uploads/Aj-Pashinyan.jpeg)
ավելին