▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի խնդրանքով

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

ԱՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի ունեցել Արայիկ Հարությունյանի խնդրանքով։

«Ծավալվել է մտքերի փոխանակություն Արցախի նախագահի խնդրանքով տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հեռախոսազանգի ընթացիկ արդյունքների, ինչպես նաև օրակարգային այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ՌԴ նախագահը և ՀՀ վարչապետը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին